Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները

Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները
30.09.2023 | 12:30

- Ադրբեջանը հրաժարվել է իր ինքնուրույն սուբյեկտայնությունից, ընդունելով ,,մեկ ազգ, երկու պետություն բանաձևը, դրանով դառնալով Թուրքիայի կցորդ։

Նախ, երբ երկու միավորների շահերը չհամընկնեն, մեկի ազգային շահը զոհաբերվելու է, տվյալ պարագայում՝ Ադրբեջանինը, որպես կրտսեր միավոր։

Երկրորդ, Ադրբեջանին չեն վերաբերվելու որպես ինքնուրույն սուբյեկտ, իսկ մեր վտանգավոր տարածաշրջանում Թուրքիան ունի մրցակիցներ։ Պետք չէ նաև Եվրոպային նացիստական, կայսերական հավակնություններից չհրաժարված հարևան, այլ բան, որ կարող են ժամանակավորապես օգտագործել։ Բնականաբար, թույլ օղակը Ադրբեջանն է։

- Ադրբեջանի համար մենք խայծ էինք, մեր հաշվին ուժեղացրին, որի համար նա պետք է բազում ծառայություններ մատուցի։ Ժամանակին Իրաքին էին զինում Իրանի դեմ։ Իրանը կա, իսկ Սադամի ճակատագիրը բոլորս գիտենք, Իրաքն էլ չի կարողանում վերականգնվել։ Արցախի հարցն էլ, ում պետք լինի, կարող է շահարկել։

Հայաստանի մասին չենք խոսում, այսպիսի էլիտայով հարց քննարկելն անիմաստ է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ